ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ստամոքսն ու հանրությունը

Ստամոքսն ու հանրությունը
11.11.2025 | 18:09

Երբ վիրահատությունից հետո սահմանված ժամերի դեղահաբեր էի ընդունում և սնվում հատուկ սննդակագով, մի տեսակ բկլիկությունը գլուխ էր բարձրացնում: Սակայն երբ գիտակցված որոշում եմ ընդունում ծոմ պահել, անգամ առատ սեղանի մոտ ստամոքսս սնունդ ընդունելու որևէ ցանկություն չի դրսևորում՝ հնազանդվելով ուղեղիս որոշմանը։

Ի՞նչ կապ ունի ստամոքսը հանրության հետ: Պարզվում է՝ խիստ անմիջական։ Հանրության մեջ էլ կա ուտողների բազմություն, կան ուտելիք պատրաստողներ, կան մատակարարներ, կան նաև սննդային անվտանգությունն ապահովողներ և այլն։ Ուտողների մի տեսակ կա, որը ոչ մի բանով չի հագենում: Այդպիսիների ստամոքսը, չբավարարվելով եղածով, սկսում է պահանջել այլ ուտելիք՝ հողեր, գործարաններ, տենդերներ և իհարկե՝ փողեր: Այս ամենն ուտելու համար հարկավոր է ընդամենը մեկ բան՝ Աթոռ, որն ամուր ու աներեր է այնքան, որքան դրա համար ժամանակավոր տերը կարողանում է խոր արմատներ ապահովել: Եվ քանի որ մեր հանրային անվտանգային համակարգը չի գործում, չկարգավորվող ստամոքսը խժռում է մեր ողջ ռեսուրսները։

Այս իրավիճակից ելք կա, սիրելինե՛րս: Նախ՝ ազատագրել Աթոռը խմբային շահերի սպասարկուի դերից, կտրել նրա արմատները այնպես, որ ծիլ չտա: Երկրորդ՝ գործել ըստ մեր բանական առաքելության ծրագրի։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ գործարան, հումք և հատկապես փող ուտելը խիստ վնասում է առողջ սերնդագործմանը, այնպես որ, զգո՛ւյշ եղեք, ամենակերնե՛ր:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 4574

Մեկնաբանություններ